Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
11/04/2014 10:19

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր, ապրիլի 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:

Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +20 +22, երեկոյան +14 +16, գիշերը +8 +10 աստիճան:   

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով