.jpg)
Արմեն Դարբինյանը հերքել է վարչապետ նշանակվելու մասին լուրերը
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Facebook-յան իր էջում հերքել է իր` վարչապետ նշանակվելու մասին տարածված լուրերը:
«Կայքերից մեկը վերլուծություն-հաշվարկ էր տարածել, թե իբր իմ թեկնածությունը ամենահավանականն է վարչապետացուների ցանկում: Կրքերը հանդարտեցնելու և ավելորդ սպասումները կասեցնելու նպատակով պատասխանեմ դասականորեն. Նման բան չկա, քանի որ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ:
Ապրե՛ք գարնանային այս հրաշալի օրվա տրամադրությամբ, սիրելի ընկերներ և բարեկամներ»,- գրել է նա:
Նախորդող հրապարակում՝ ՀԳՄ նիստն ավարտվեց. 13-րդ վարչապետի անունը չհնչեց