.jpg)
Ա. Մինասյան. Մինչև սեպտեմբերի 30-ը վճարումները չպետք է կատարվեն
«Ուզում եմ շնորհավորել մեզ, քանի որ մեր ժողովուրդը արձանագրել է մեծ հաջողություն»,- այս մասին «Դեմ եմ»-ի հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ասում եմ հաջողություն, որովհետև ՍԴ որոշումն իսկապես հաջողություն է: Նախ, քանի որ ՍԴ-ն հիմնովին, հիմնարար հակասահմանադրական է ճանաչել պարտադիր բաղադրիչը, բայց այս օրերի մեր ոգևորությունից օգտվելով որոշ մարդիկ հակաիրակավական վարքագիծ դրսևորելով փորձում էին դեմ գնալ ՍԴ որոշումանը: Նրանք դա անում էին առանց գիտակցելու, որ միայն ոգևորված, պայքարող ազգը կարող էր կերտել նոր հաջողություն: Մենք դատապարտում են բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են չենթարկվել Սահմանադրական դատարանի որոշմանը: Նրանք ասում են, որ մինչև սեպտեմբերի 30-ը գումարները պետք է գանձվեն, բայց այդ գումարները ենթակա չեն գանձման»,-ասաց Արծվիկ Մինասյանը, այս բառերից հետո ՀՅԴ պատգամավորի ելույթը ընդհատվեց ծափահարություններով:
«Հիմա ես շատ կարճ կբացատրեմ թե ինչու. նախատեսվում էր, որ պարտադիր բաղադրիչը 40 տարի գործելու է, որից հետո կգոյանար մի գումար, որի շնորհիվ քաղաքացին կկարողանար ավելի լավ թոշակ ստանալ: Հիմա եթե մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ այս 9 ամիսների ընթացքում, մենք վճարումներ ենք կատարելու, այդ գումարների կուտակում, միևնույն է, տեղի չի ունենալու: Այդ դեպքում, որն է տրամաբանությունը այդ գումարները գանձելու: Երկրորդ անտրամաբանական կետը. սեպտեմբերի 30-ից հետո մենք ինչ կենաթոշակային համակարգի էլ անցնենք, մինչև սեպտեմբերի 30-ը հավաքված գումարները այդ համակարգին, միևնույն է, չեն փոխանցվելու, քանի որ ենթակա են վերադարձման, էլ ի՞նչ իմաստ ունի դրանք հիմա հավաքելը: Բացի այդ, չկա ոչ մի մեխանիզմ, ըստ որի, միչև սեպտեմբերի 30-ը վճարած մեր գումարնեը կարող են փոխանցվել պետբյուջե»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ ընգծելով, որ Սահմանադրության համաձայ՝ մարդու սեփականության իրավունքը գերագույն սահմանադրական իրավունք է և այն գործում է ՍԴ-ի որոշման հրապարակումից անմիջապես հետո. «Այնպես որ, էլի եմ ասում՝ մինչև սեպտեմբերի 30-ը վճարումները չպետք է կատարվեն»:
Նախորդող հրապարակումներ՝ «Դեմ եմ». Մենք ոչ մեկին պարտավոր չենք
Արծվիկ Մինասյան. Որևէ մեկը պարտավոր չէ պարտադիր վճարներ կատարել ֆոնդին
ՄԻՊ. Հիմա ես էլ չեմ կողմնորոշվում՝ պարտավո՞ր եմ վճարել կուտակային վճար