.jpg)
«Կորած Boeing-ի որոնման աշխատանքները երկար կշարունակվեն»
Ավստալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտարարել է, որ մալազիական Boeing-ի բեկորները գտնելու համար երկար ժամանակ կպահանջվի:
«Որևէ մեկը չպետք է թերագնահատի աշխատանքի դժվարությունը: Այո, մենք նկատելիորեն նեղացրել են որոնման տարածքը, սակայն օվկիանոսում՝ 4.5 կիլոմետր խորության վրա որևէ բան գտնելը չափազանց բարդ խնդիր է: Հավանաբար այս աշխատանքների համար երկար ժամանակ կպահանջվի»,-ասել է Էբբոտը:
Վարչապետը նաև հաստատել է՝ փորձագետները գրեթե վստահ են, որ ավելի վաղ որսացած ազդանշանները իսկապես գալիս են ինքնաթիռի «սև արկղերից»:
Հիշեցնենք, որ մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing-ը ռադարներից անհետացել է մարտի 8-ին: Ինքնաթիռում եղել է ավելի քան 200 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Գրեթե մեկ ամիս շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են մի քանի պետությունների հատուկ ծառայություններ:
Նախորդող հրապարակումներ` Boeing-ի անհետացումից մեկ ամիս է անցել. «Սև արկղերը» ազդանշան չեն տալիս
Agence France-Presse. Մալազիական անհետացած Boeing-ի բեկորները գտել են