.jpg)
Իկեր Կասիլյաս. «Կաշխատենք հաղթել մյունխենցիներին»
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ մադրիդցիները ստիպված են հարմարվել Քրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը, քանի որ նա շարքից դուրս է եկել վնասվածքի պատճառով:
«Քրիշտիանուն վնասվածք ունի, և դա մեզ համար մեծ կորուստ է: Նա չի կարող մասնակցել Պրիմերայի առաջիկա խաղին, ամենայն հավանականությամբ, նաև Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչին:
Քրիշտիանուն շատ կարևոր ֆուտբոլիստ է, շատ գոլեր է խփում ու մրցակցի ուշադրությունը բևեռում է իր վրա: Միայն նա գիտի` արդյոք կկարողանա՞ խաղալ «Բարսելոնի» դեմ:
Հիմա մրցաշրջանի կարևորագույն հատվածն է, երբ վճռվում է մրցանակների ճակատագիրը: Մենք բավական մեծ կազմ ունենք` բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք, հաղթելու համար:
«Բավարիայի» դեմ խաղը շատ հետաքրքիր կլինի, քանի որ խոսքը շատ լավ թիմի և Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է: Կաշխատենք հաղթել մյունխենցիներին»,- հայտարարել է Կասիլյասը: