.jpg)
12/04/2014 16:35
Սերգեյ Մովսիսյանն ընթանում է 4-րդ տեղում
Լոոյում անցկացվող Ռուսաստանի ակումբային առաջնությունում «Սանկտ Պետերբուրգ» թիմը, որի կազմում հանդես է գալիս հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, 5 տուրից հետո 7 թիմային և ընդհանուր 15,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սվերդլովսկի «Մալախիտը» (9/21): Մինչև մրցաշարի ավարտը մնում է 2 տուր: