.jpg)
Մայր Աթոռը ողջունում է Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը
Տեղի է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման փաստին: Այս մասին հայտնում են Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Այս առիթով Միջեկեղեցական խորհուրդը նամակ է ուղղել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին` հանուն Հայ Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանք փոխանցելով նրան և հանձնաժողովի անդամներին:
Նամակում մասնավորապես կարևորվում է Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված նման բանաձևի որդեգրումը և ընդգծվում, որ այն խթան կլինի աշխարհում խաղաղության հաստատման, մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման և դատապարտման գործում:
Նախորդող հրապարակումներ՝ ՀՀ-ն ողջունում է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը
Փսակի. Մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ