.jpg)
«Գազպրոմը» 1 դոլարով գնել է Ղրղզստանին գազ մատակարարող «Ղրղզգազը»
«Գազպրոմի» ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերն ու «Ղրղզգազի» ղեկավար Տուրգունբեկ Կուլմուրզաևը Բիշկեկում ստորագրել են պայմանագիր՝ «Ղրղզգազը» ռուսական ընկերությանը վաճառելու վերաբերյալ: Այս մասին գրում է rbc.ru-ն:
Հետաքրքիր է, որ այս գործարքի համար «Գազպրոմը» վճարել է ընդամենը 1 դոլար սիմվոլիկ գումար:
Բացի այդ, ռուսական ընկերությունը պարտավորվել է վճարել «Ղրղզգազի» պարտքերը, որոնք հասնում են 40 մլն դոլարի: Բացի այդ «Գազպրոմը» ղրղզական գազամատակարարման համակարգը նորացնելու համար կներդնի 20 մլրդ ռուբլի:
«Սա պատմական իրադարձություն է: «Ղրղզգազը» մտնում է մեր մեծ ընտանիքի մեջ: Այսուհետ այն կկոչվի «Գազպրոմ-Ղրղզստան»»,- հայտարարել է «Գազպրոմի» ղեկավարը: