.jpg)
Կասիլյաս. «Եթե ուզում ենք Լիսաբոն մեկնել, ապա պետք է հաղթենք «Բավարիային»
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Բավարիայի» հետ կայանալիք հանդիպումները բարդ են լինելու, սակայն իրենք պետք է հաղթահարեն մրցակցին ու դուրս գան եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Բավարիան» լուրջ մրցակից է: Այս թիմն է հեղինակավոր մրցաշարի գործող չեմպիոնը: Հասկանում ենք, որ բարդ հանդիպումներ են սպասվում, սակայն խաղի առաջին իսկ րոպեներից կգործենք մեր ուժերի ներածին չափով:
Նախկինում Գերմանիա ուղևորությունը մեզ համար հեշտ չի եղել, սակայն միշտ անցել ենք հաջորդ փուլ: Եթե ուզում ենք Լիսաբոն մեկնել, ապա պետք է անցնենք Գերմանիայով»,- նշել է Կասիլյասը: