.jpg)
«Տիեզերական» սակուրան ժամանակից շուտ ծաղկել է
Ճապոնիայում սովորականից վեց տարի վաղ ծաղկել է այն սակուրան, որի սերմերը տիեզերքում «շրջագայել» էին: Այս մասին տեղեկացնում է vesti-ն: Ճապոնացի կենսաբաններին զարմացրած ծառը աճում է Հիգասիոմի քաղաքի բուդդայական Գանձեձի տաճարի տարածքում: 2008թ-ին այս տաճարի ղեկավարները ճապոնական աէրոտիեզերական հետազոտությունների համար փոխանցել էին հնամյա սկուրաներից մեկի սերմերը և տիեզերագնաց Կոիտի Վակատան սերմերը իր հետ վերցրել էր տիեզերք:
Երկրամերձ ուղեծրում բալի կորիզները մնացել էին շուրջ տասը ամիս, որից հետո վերադարձրել էին հայրենիք և 2010-ին տնկել:
Նախորդ չորս տարիներին ծառն աճել է «տիեզերական» բարձրության վրա և գարնան էլ ծաղկել: Սակուրայի՝ նման վաղ «հասունացումը» հազվադեպ է պատահում: Սովորաբար ծառը ծաղկում է 10 տարեկանում:
«Մենք չենք կարող ասել, թե ինչու է այդպես պատահել, շատ քիչ տվյալներ կան: Հնարավոր է ծառի աճը կարող էր արագացնել տիեզերական ճառագայթման ազդեցությունը սերմերի վրա»,- ենթադրել է Կաորի Տոմիտա-Էկոտանին, Ցուկուբա կենսաբանության համալսարանի պրոֆեսորը: