«Վերածնունդ» փառատոնի ժյուրի անդամներին հյուրընկալել է Սամվել Բալասանյանը
12/04/2014 15:26

«Վերածնունդ» փառատոնի ժյուրի անդամներին հյուրընկալել է Սամվել Բալասանյանը

Գյումրիում ապրիլի 10-ից մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20-ամյակներին:

Այսօր «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրի անդամներին և փառատոնի հյուրերին ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետը ողջունել է 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորել փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակույթային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիճ ներկայացրել է քաղաքի պատմությունը, մասնավորապես կանգ առնելով մշակույթային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա:

Փառատոնի կազմակերպիչներից, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը խոսել է միջոցառման՝ տարեցտարի ընդլայնվող աշխարհագրություն ու ապագա նախագծերի մասին:

Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնել է Գյումրու մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթել «Վերածնունդ» փառատոնին:
 

«Վերածնունդ» փառատոնի ժյուրի անդամներին հյուրընկալել է Սամվել Բալասանյանը