Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին տեսանելի ապագայում անհնար է
12/04/2014 17:09

Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին տեսանելի ապագայում անհնար է

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին մոտ ապագայում անհնար է:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Շուլցը նշել է, որ չի կարելի հուսալ, թե Ուկրաինան հենց վաղը կարող է անդամակցել ԵՄ-ին և հավելել, որ Ուկրաիան պետք է ունենա այդ հեռանկարը:

Մինչ այդ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ չէ մոտ ժամանակներս անդամակցել ԵՄ-ին:

 

Ուկրաինայի անդամակցումը ԵՄ-ին տեսանելի ապագայում անհնար է