.jpg)
Գերմանացի լրագրողներ. Մայդանում ցուցարարներին յուրայիններ են կրակել
ARD գերմանական խոշորագույն հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայի Մայդանում բողոքի ակցիայի մասնակիցներին թիկունքից են կրակել, ինչը վկայում է, որ նրանց վրա կրակել են յուրայինները: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նրանք վկաներ և նոր ապացույցներ են ներկայացրել, որոնք թաքցնում է Կիևի դատախազությունը: Լրագրողները մի քանի շաբաթ շարունակ հավաքել են ապացույցներ, որոնք լիովին հերքում են դատախազության պաշտոնական կարծիքը:
Այսպես, օրինակ, Մայդանի ակտիվիստներից Միկոլան հայտարարել է, որ նա լավ տեսել է, ինչպես են «Ուկրաինա» հյուրանոցի պատուհաններից իրենց թիկունքից կրակում պրոֆեսիոնալ դիպուկահաներ:
Այս հյուրանոցը ամբողջովին վերահսկվել է ընդդիմադիրների կողմից և այնտեղ առանց նրանց թույլատրության որևէ մեկը մուտք չի ունեցել: Լրագրողների կողմից նկարահանված տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես են կրակում ցուցարարների վրա և «Բերկուտի» կողմից պահպանվող տարածքից որևէ կրակոց չի եղել:
Գեներալ Ցիտելաշվիլին հայտարարել է, որ ամաչում է իր երկրի նախկին նախագահի պահվածքի համար, ով դիպուկահարներ է ուղարկել Ուկրաինա` ցուցարարներին կրակելու համար: Նա հայտարարել է, որ բավականաչափ տվյալներ ունի, որոնք պետք է ներկայացնի դատախազություն:
Նախորդող հրապարակում` Reuters. Ուկրաիանայում ողջ գիշեր շարունակվող բանակցությունները ընդհատվել են
Կիևում զինադադարը խախտվել է. Լուսանկարներ