Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ
12/04/2014 10:33

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:

Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Երևանում ցերեկը սպասվում է +22 +24, երեկոյան +15 +17, գիշերը + 9 +11 աստիճան: 


 

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ