.jpg)
Հռիփսիմե Խուրշուդյանը 5-րդն է
Թել Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 75 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդուհիները: Հայաստանը ներկայացնում էր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:
Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ, իսկ հրում վարժությունում` 130 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Խուրշուդյանը գրավեց 5րդ տեղը:
Այս քաշային կարգում երկամարտի 323 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կաշիրինան: