Կոլորադոյում մարիխուանա վաճառող սարք է տեղադրվել
14/04/2014 18:48

Կոլորադոյում մարիխուանա վաճառող սարք է տեղադրվել

ԱՄՆ Կոլորադո նահանգում հայտնվել է երկրում առաջին՝ մարիխուանա վաճառող սարքը: Չնայած վաճառքը կիրականացվի միայն բժշկական նպատակներով: Գնորդը պետք է ունենա գրանցման քարտ և PIN-կոդ:

Zazz կոչվող սարքը, որը ներկայացրել է American Green ընկերությունը, տեղակայված է Էյվոն քաղաքի սննդի կետերից մեկի հարևանությամբ: Գնում կատարելու համար անձը պետք է ներկայացնի վարորդական իրավունք, որի միջոցով սարքը որոշում է նրա անունն ու տարիքը: Սարքի վրա տեղադրված տեսախցիկները հետևում են, որպեսզի ոչ ոք չփորձի այլ մարդու փաստաթղթով մարիխուանա գնել: 

American Green ընկերությունից նշել են, որ սարքը կարողանում է համեմատել գնորդին և փաստաթղթի լուսանկարը, այդ պատճառով անօրինական գնման դեպքերը բացառված են: 

American Green-ում վստահ են, որ նոր սարքը թույլ կտա խստացնել նահանգում թմրանյութերի օրինական վաճառքը:

Ի դեպ, նշենք, որ Կոլորադոյում մարիխունայի աճեցումն ու օգտագործումն արգելված չէ: Այս տարվա հունվարի մեկից որոշ վաճառակետեր իրականացնում են մարիխուանայի azat վաճառք՝ զվարճանքի համար: Տեղի բնակիչներն իրավունք ունեն աճեցնել բույսը սեփական օգտագործման համար:
 

Կոլորադոյում մարիխուանա վաճառող սարք է տեղադրվել