14/04/2014 13:30
Բաքվում ստում են. Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջնագծում հայկական զորքերի կողմից, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման հետևանքով, երկու ադրբեջանցի զինծառայող է վիրավորել:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը, նշելով, որ հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները:
«Եթե վերջին օրերին այնպիսի լարվածություն եղած լինի, որի դեպքում հայկական կողմը պատասխան կրակով ճնշած լիներ հակառակորդին, կարելի կլիներ ենթադրել, որ ադրբեջանական կողմը վիրավորներ ունի, սակայն վերջին օրերին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների թիվն առանձնապես մեծ չի եղել ու հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ կրակ չի բացվել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: