ԲՆ. Բյուջե է մուտքագրվել  827 հազար դրամ
14/04/2014 20:22

ԲՆ. Բյուջե է մուտքագրվել 827 հազար դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության ապրիլի 7-ից 11-ն իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում խախտումների հայտնաբերման, նախարարության վարույթին հանձնված գործերի քննությունների արդյունքում կայացվել է 1350.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի տասնինը որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Տավուշում ապօրինի ծառահատման ութ գործի քննության արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

Լոռու մարզում ապօրինի ծառահատման մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 142.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակում ապօրինի որսի մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է մեկ ցանցաորսիչ և մեկ էլեկտրական մարտկոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի մեկ դեպքի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանք, իսկ առգրավված 11.5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Տավուշում փայտանյութի ապօրինի տեղափոխման ութ դեպքի համար կայացվել է 800.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի ութ որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 827.0հազ.դր. գումար: 

ԲՆ. Բյուջե է մուտքագրվել 827 հազար դրամ