.jpg)
Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 285 կիլոգրամով (Լուսնկարներ)
51-ամյա Փոլ Մեյսոնը, ով կշռում էր 444 կգ և համարվում աշխարհի ամենագեր մարդը, նիհարել է 285 կիլոգրամով և այժմ վիրահատության կարիք ունի, որպեսզի վերացնի 50 կգ ավելորդ մաշկը:

Երկու տարի առաջ Առողջապահության պետական ծառայության աջակցությամբ կատարված վիրահատությունից հետո Փոլը կշռում էր 159 կգ: Բժիշկների խոսքով` նրան հակացուցված է մաշկի հեռացման վիրահատություն անել այնքան ժամանակ, քանի դեռ քաշը 2 տարի «կայուն» չլինի:

Փոլ Մեյսոնը ցանկանում է նիհարել մինչև 90 կգ, որն առողջ քաշ է իր հասակի համար:
Մեյսոնն այժմ իր փորձի մասին գիրք է գրում և ուսումնասիրում է խորհրդատուի աշխատանքը` զրուցելով աղեստամոքսային տրակտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Նա նաև սեփական ոսկերչական գործ է հիմնել:
Նշենք, որ Փոլ Մեյսոնը շատակերությամբ սկսել է տառապել 20 տարեկանից հետո` հոր մահից և մոր առողջության վատացումից հետո:

Գիրացման հետևանքով Փոլը չէր կարողանում այլևս քայլել և գամվեց անկողնուն, իսկ հետագայում տանից դուրս գալու համար նա հատուկ ծառայություններ էր կանչում: