Կակաոյից դիմակ՝ ցանկացած տիպի մաշկի համար
14/04/2014 20:12

Կակաոյից դիմակ՝ ցանկացած տիպի մաշկի համար

Եթե ցանկանում եք լավացնել դեմքի մաշկի գույնը, ապա կակաոյից պատրաստված այս դիմակը նաև մաշկը դարձնում է թավշյա և նախատեսված է ցանկացած տիպի մաշկի համար:

Դիմակի բաղադրությունը հետևյալն է.

1 ճաշի գդալ կակաոյի փոշին պետք է լուծել եռացրած ջրում այնքան, որ ստացվի ոչ այնքան խիտ զանգված: Այն պետք է դեմքի վրա թողնել 10 րոպե, որից հետո լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:

Եթե դեմքի մաշկը չոր է, ապա ջրի փոխարեն պետք է օգտագործել կաթ: 

Կակաոյից դիմակ՝ ցանկացած տիպի մաշկի համար