Կլոպը կարող է տեղափոխվել «Բարսելոն»
14/04/2014 19:24

Կլոպը կարող է տեղափոխվել «Բարսելոն»

Մամուլն արդեն խոսում է այն մասին, որ, հնարավոր է, Հերարդո Մարտինոն հեռանա կատալոնյան թիմից: Հիշեցնենք, որ «Բարսելոնը» դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և կարող է բաց թողնել նաև չեմպիոնությունն Իսպանիայի առաջնությունում, ինչի պատճառով Մարտինոն կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից:

Ըստ «Sport»-ի տեղեկությունների` «Բարսելոնի» ու Մարտինոյի միջև ստորագրված պայմանագրում կետ կա, ըստ որի` կողմերի ցանկության դեպքում այն կարող է վաղաժամկետ խզվել: Մարտինոյին չի բավարարում թիմում ստեղծված իրավիճակը, իսկ ակումբը գոհ չէ թիմի արդյունքներից, ուստի արդեն առաջիկա ամռանը կարող են փոփոխություններ կատարվել:

Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնի» մարզչի գլխավոր թեկնածուն Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է, ով ի վիճակի է նոր որակներ բացահայտել ցանկացած ֆուտբոլիստի մեջ: Թեկնածուների թվում է նաև Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

Կլոպը կարող է տեղափոխվել «Բարսելոն»