.jpg)
Ռոնալդուն բաց կթողնի հերթական «Կլասիկոն»
Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են թիմի բժշկական շտաբը, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն ու հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, բժիշկների հետ խորհրդակցելուց հետո Պերեսը պորտուգալացի հարձակվողին համոզել է չմասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպմանը, որպեսզի վերջինս կազմ ու պատրաստ լինի Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բավարիայի» հետ նախատեսված կիսաեզրափակիչ փուլի խաղերին:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ուստի ակումբը որոշել է նրան մի փոքր հանգստանալու հնարավորություն տալ։ Ազդրի վնասվածքը չի անհանգստացնում Ռոնալդուին: Այն բուժվում է 10 օրվա ընթացքում:
Հավելենք, որ «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին` Վալենսիայում։