ՌԴ ԱԳՆ. Պետք չէ ուղիղ զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև
14/04/2014 15:26

ՌԴ ԱԳՆ. Պետք չէ ուղիղ զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև

«Ես ուղիղ զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմում ստեղծված իրավիճակի և Մերձդնեստրում ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակների միջև»: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ղրիմում ստեղծված իրավիճակի և ղարաբաղյան կարգավորման միջև զուգահեռների վերաբերյալ հարցին, նշել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզին:

Նա նշել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը և նրա մեջ մտնող համանախագահները՝ ի դեմս ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձգտում են աջակցել ադրբեջանցիների և հայերի միջև ուղիղ երկխոսությանը:

Նեբենզինը նշել է՝ վերջերս տեղի է ունեցել ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բացի այդ, վերջերս տեղի է ունեցել նաև երկու երկրների առաջնորդների հանդիպումը:

Ըստ նրա՝ գոյություն ունի նաև մերձդնեստրյան կարգավորման ֆորմատը՝ «5+2» և այդ ուղղություններով աշխատանքները շարունակվում են:


 

ՌԴ ԱԳՆ. Պետք չէ ուղիղ զուգահեռներ անցկացնել Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև