Սիամական երկվորյակ եղբայրները հրաժարվում են բաժանվել. Լուսանկարներ
14/04/2014 19:16

Սիամական երկվորյակ եղբայրները հրաժարվում են բաժանվել. Լուսանկարներ

Շիվանաթ և Շիվրամ Սահունները երկվորյակ եղբայրներ են, ովքեր մարմիններով կպած են իրար:

12-ամյա եղբայրները ունեն երկու ոտք և մեկ ընդհանուր ստամոքս, նրանցից յուրաքանչյուրն ունի առանձին թոքեր և սիրտ, ու այս ամենը չի խանգարում, որ եղբայրները լինեն երջանիկ: 

Չնայած բժիշկներ կարծում են, որ վիրահատությամբ կարելի է եղբայրներին հաջողությամբ առանձնացնել, ու այս դեպքում եղբայրներից մեկն առանց ոտքերի կմնա, սակայն եղբայրները ցանկանում են մնալ այնպես, ինչպես ծնվել են:

Չնայած առկա դժվարություններին՝ եղբայրները փորձում են հնարավորինս սովորական կյանքով ապրել. Նրանք միասին են լողանում, միմյանց օգնում հագնվել ու սանրում միմյանց մազերը: Նրանք միասին կարողանում են նաև զբոսանքի գնալ, հեծանիվով դպրոց գնալ և չտարբերվել հասակակիցներից:

Եղբայրների հայրը պատմել է, որ չնայած տղաները դրականորեն են տրամադրված, այնուամենայնիվ, նրանք բազմաթիվ դժվարությունների առաջ են կանգնում. Երբ նրանցից մեկը ցանկանում է նստել, մյուսը պետք է պառկի: