Արա Զոհրաբյան. Փաստաբանական դպրոցում չարաշահումներ չեն հայտնաբերվել
15/04/2014 21:22

Արա Զոհրաբյան. Փաստաբանական դպրոցում չարաշահումներ չեն հայտնաբերվել

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքում հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Հարգելի գործընկերներ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի հետ կապված մամուլում հրապարակումների վերաբերյալ հայտնում եմ հետևյալը.

1) Փաստաբանական դպրոցը մեր բոլոր փաստաբանների ձեռքբերումն է և մենք այն պարտավոր ենք պահպանել։

2) Նիկոլայ Բաղդասարյանը փաստաբանական դպրոցի կայացման հարցում լուրջ մասնակցություն ունի։

3) Փաստաբանական դպրոցում աուդիտորները ֆինանսական չարաշահումներ չեն հայտնաբերվել։

4) Դպրոցի դրամաշնորհային 2 ծրագրերով շարունակելու է պատասխանատու մնալ Նիկոլայ Բաղդասարյանը, քանի որ նա է այդ ծրագրերով նշանակված համակարգողը և ամենատեղյակն է դրանց իրականացման մանրամասներին։ Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին։

Փաստաբանական դպրոցի նոր տնօրեն Սիմոն Բաբայանին էլ մաղթում եմ հաջողություններ այս դժվարին և պատասխանատու գործում»։

Նախորդող հրապարակում՝ Փաստաբանական դպրոցի նոր տնօրենը Սիմոն Բաբայանն է. Կխոսեմ 100 օր անց 

Արա Զոհրաբյան. Փաստաբանական դպրոցում չարաշահումներ չեն հայտնաբերվել