Հայտնի են Դամասկոսի հայկական վարժարանում վիրավորվածների անունները
15/04/2014 18:14

Հայտնի են Դամասկոսի հայկական վարժարանում վիրավորվածների անունները

Համաձայն նախնական տեղեկությունների՝ այսօր Դամասկոսի Հայ Կաթողիկե «Փարոս» վարժարանի հրթիռակոծման հետևանքով վիրավորների թվում երկու հայ աշակերտ և երկու հայ ուսուցչուհի կա։ Այս մասին գրված է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-յան էջում:

Վիրավոր աշակերտներն են Նարեկ Մարաշլյանն ու Հակոբ Խտըրլարյանը, իսկ ուսուցչուհիները՝ Սիլվա Լյուլեճյանն ու Ֆրասու Տեշօղլանյանը:

Վարժարան այցելելու պահին վիրավորվել էր նաև Ռուպա Արիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը նույնպես տեղեկացրել էր, որ Դամասկոսի Հայ Կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ մոտ 60 անձ։

Նախորդող հրապարակումներ՝ Արմեն Աշոտյանը՝ հայկական դպրոցի հրթիռակոծման մասին. Աններելի է կատարվածը

 ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է Դամասկոսում հայկական դպրոցի ռմբակոծման մասին լուրերը

 

Հայտնի են Դամասկոսի հայկական վարժարանում վիրավորվածների անունները