Այրվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա. 40-ամյա վարորդը հոսպիտալացվել է
15/04/2014 19:40

Այրվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա. 40-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 15-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Ռայկոմի» մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ Մ. Գ.-ն (ծնվ. 1974թ.) տարբեր այրվածքներով տեղափոխվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.41-ին, մարվել՝ 16.53-ին: «ՌԱՖ» մակնիշի ավտոմքենան ամբողջությամբ այրվել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսք 

Այրվել է «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենա. 40-ամյա վարորդը հոսպիտալացվել է