Մինսկում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիր կստորագրվի
15/04/2014 09:30

Մինսկում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիր կստորագրվի

Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին մեկնելու է Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում էլ, ըստ ամենայնի, կնախանշվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետները:

Այս մասին երեկ «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Կարինե Մինասյանը։

Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները, Մինասյանի փոխանցմամբ, ավարտվել են, և եթե որոշ բանակցային հարցեր աշխատանքային խումբը մինչ նշված օրը չհասցնի համաձայնեցնել, դա նախագահները անձամբ կանեն:
Ապրիլին 29-ի համաձայնագիրը՝ ՄՄ-ին Հայաստանի անդամագրվելու մասին, ստորագրլու են ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Սերժ Սարգսյանը:

Նշենք, նաև, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա շուրջ 900 այն ապրանքատեսակների շուրջ, որոնց Մաքսատուրքը Հայաստանում ավելի ցածր է, քան ՄՄ տարածքում: Եթե համաձայնություն չկայացվի, ոչ ՄՄ տարածքից Հայաստան ներկրվող այդ ապրանքները ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարող են կտրուկ թանկանալ: 

Մինսկում ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիր կստորագրվի