.jpg)
Չնայած հրավերին` Շարապովան չի մասնակցի «Կրեմլի գավաթին»
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի «Կրեմլի գավաթ» մրցաշարին: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր թենիսիստուհու գործակալ Մաքս Այզնեբադը: Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշևը:
«Չէինք նախատեսել, որ Մարիան ներկա կլինի «Կրեմլի գավաթ» մրցաշարին, թեև պաշտոնապես հրավեր ենք ուղարկել: Ես լավ գիտեմ Շարապովայի աշխատանքային գրաֆիկը: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ ժամանակահատվածում նա ուրիշ մրցաշարերում պետք է հանդես գա»,- նշել է Տարպիշևը: