.jpg)
Զեեդորֆ. «Բալոտելլի պահվածքը փոխվել է»
«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը վստահ է, որ Մարիո Բալոտելլին դեպի լավն է փոխվել, թեև հարձակվողը շարունակում է խաղադաշտում և դրա սահմաններից դուրս բավական քմահաճ լինել: Մարզիչը, այնուամենայնիվ, կարծում է, որ այս առիթով մրցավարները պետք է ավելի բարեհաճ գտնվեն ֆուտբոլիստի հանդեպ: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:
«Բալոտելլին անցել է բոլոր թեսթերը: Նրա պահվածքը դեպի լավն է փոխվել: Կարծում եմ, որ մրցավարները պետք է այս ամենը հաշվի առնեն և նրա նկատմամբ ավելի բարեհաճ լինեն»,- հայտարարել է Զեեդորֆը: