Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն ձևական չի մտնի կոալիցիա
16/04/2014 16:18

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն ձևական չի մտնի կոալիցիա

«Մենք ձևական տրամաբանությամբ չենք մտնի կոալիցիա, եթե խնդիր կա լուծելու, այո, կմտնենք, բայց ձևական` երբեք»,- ամփոփելով քառյակի հանդիպումը` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ա. Ռուտամյանն ասաց, որ ներկայում իշխանությունների հետ ընթանում են բանակցություններ. «Այո բանակցում ենք, որպեսզի հասնենք մեր նպատակների իրականացմանը, բայց մեր որոշումները կախված են իշխանություններից: Այդ ամենի արդյունքում էլ կորոշվի, թե ինչ ստացվեց բանակցությունների արդյունքում և որտեղ պետք է լինի Դաշնակցությունը»:

Հարցին, թե եթե իշխանությունները պահպանեն իրենց վերապահումները կետերի մասով, բայց մասնակի ընդունեն դրանք, Դաշնակցությո՞ւնն էլ մասնակի կոալիցիայում ներկայացված կլինի, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Դու կա՛մ կոալիցիայում ես ու կիսում ես պատասխանատվությունը, կա՛մ՝ ոչ: Եթե կընդունվեն մասնակի, կնշանակի, որ մենք կմնանք այնքան ժամանակ ընդդիմադիր, մինչև ընդունվեն ամբողջական: Եթե յոթ կետերը ընդունվեին, ապա մենք պատրաստ կլինեինք պատասխանատվությունը կիսել կոալիցիայում»:

Նախորդող հրապարակումներ` Նաիրա Զոհրաբյան. Եթե ակնկալում են, որ խառակիրի անեմ, ես դրան պատրաստ չեմ

 Քառյակը որոշել է փոփոխություններ կատարել կուտակայինի օրենքում. Ռուստամյան

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն ձևական չի մտնի կոալիցիա