Հարություն Բերբերյանը ազատման դիմում է ներկայացրել
16/04/2014 19:19

Հարություն Բերբերյանը ազատման դիմում է ներկայացրել

Հարություն Բերբերյանը իր դիմումի համաձայն` ազատվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Հ. Բերբերյանը:

Հարություն Բերբերյանի աշխատանքից ազատման դիմումը ստորագրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հ. Բերբերյանը աշխատանիքց ազատվել է «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետի»:

 

Հարություն Բերբերյանը ազատման դիմում է ներկայացրել