«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»
16/04/2014 20:27

«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»

«Բոլոր հարցերը քննարկվում են, եթե որոշում կայացվի, որ Արթուր Բաղդասրայանը հրաժարվում է նաև Ազգային անվտնագության խորհրդի քարտուղարի պաշտոնից, ապա մենք անցնում ենք ըննդիմադիր դաշտ»,- ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը:

Նշենք, որ քիչ առաջ տեղի է ունցեցել ԻԵԿ քաղխորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է, որ կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

Հարցին, թե վարչապետի պաշտոնում  Արթուր Բաղդասարյանի թեկնածությանն ինչպես արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ սարգսյանը, Հ. Բիշարյանը պատասխանեց կարճ. «Կարծում եմ` Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցը նույնիսկ չի էլ քննարկվել»:

Պատգամավորները կոռեկտ չհամարեցին մեկնաբանել Արթութ Բաղդասարյանի քայլերը` կոչ անելով սպասել մինչև ապրիլի 25-ը,  երբ Արթուր Բաղդասարյանն անձամբ ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին:

Պատասխանելով կուտակայինին վերաբերող հարցին, Հ. Բիշարյանն ասաց, որ իրենք  որևէ բան չեն տապալել երկրում, այլ հարց է մոտեցումները:

«Կուտակայինի նկատմամբ կան առաջարկություններ և մենք դա քննարկելու ենք: Մենք բաց ենք մեր մոտեցումների մեջ, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ` լինի դա ընդդիմություն, թե ՀՀԿ»,- ասաց Հ. Բիշարյանը:

 

«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»