17/04/2014 13:53
Արմեն Աշոտյան. Կողմ եմ քաղաքական ապահարզանին
«Ես, բոլոր դեպքերում, կողմնակից եմ քաղաքական ապահարզանին և կարծում եմ, որ փոխադարձ հարգանքը՝ համատեղ ապրած տարիների հանդեպ, ամեն դեպքում, պետք է պահպանել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը` անդարդառնալով ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուս գալու փաստին: Նա նաև հավելեց, որ լավատեսորեն է տրամադրված «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական ապագայի նկատմամբ:
Ըստ Ա. Աշոտյանի՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը զարմանալի չէ, քանի որ քաղաքականության մեջ զարմանալի երևույթներ չկան:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև անհամաձայնություններ կա՞ն և արդյոք ՕԵԿ-ը կքննադատի՞ Սերժ Սարգսյանին, Աշոտյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, թե ՕԵԿ-ն ինչպես կվարվի, իսկ երկրի խնդիրները բարձրաձայնում է հենց իշխանությունը:
«Բոլոր դեպքերում կառուցողական ընդդիմությունը երկրի քաղաքական կայունության և զարգացման կարևորագույն երաշխիքն է, և այստեղ մենք չենք կարծում, որ խրամատի այն կողմում ինչ որ հակադիր ուժեր ունենք»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ խրամատներ չկան, այլ կան կոնկրետ հարցեր։
Մախորդող հրապարակումներ՝ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ական նախարարները՝ կուսակցությունից
«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»