ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահի թեկնածության հարցը չի քննարկվել
17/04/2014 22:39

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահի թեկնածության հարցը չի քննարկվել

Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` առանց մանրամասնելու, թե արդյոք քննարկվել է այն թեկնածուների անունները, ովքեր կարող են համալրել նոր կառավարության կազմը:

Շարմազանովն ասաց, որ այս նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն առաջիկայում կուսակցությունում քննարկվելու է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելիք թեկնածուի հարցը:

Անդրադառնալով ՕԵԿ-ի խորհրդի որոշմանը` «քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար», Է. Շարմազանովն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` ՕԵԿ-ն ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով շարժվի, իսկ ՀՀԿ-ն հարգանքով է մոտենում քաղաքական ուժերի որոշումներին: 

ՀՀԿ ԳՄ նիստում ԱԺ նախագահի թեկնածության հարցը չի քննարկվել