17/04/2014 15:04
Հ. Թովմասյան. ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը մեծ սենսացիա չէ
«Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չի, որ ինքը իր ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ընդդիմություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ տարբեր երկրների քաղաքական պատմությունը լի է նման իրավիճակներով. «Կարող են քաղաքական գործընկերները դուրս գան կոալիցիայից և պետք չէ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուս գալը սենսացիա համարել»:
Հարցին՝ ինչո՞ւ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ քաղաքական պրոցեսներ են ընթանում և քաղաքական ուժն է որոշում կայացնում. «Ես այդ քաղաքական ուժի ներսում չեն եղել և չեմ կարող ասել, ծանոթ եմ այնքան, որքան դուք: Պետք է հարգել այդ քաղական ուժի որոշումները»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը չցանկացավ մեկնաբանել ՕԵԿ-ից նախարարների դուրս գալը, ասելով, որ դա պայմանավորված է անձնական մոտիվացիաներով: Պատասխանելով հարցին՝ դուրս կգա՞ կուսակցությունից, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, Հ. Թովմասյանն ասաց. «Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ապա հաջորդ օրը դուրս չի գա ՀՀԿ-ից»:
Նախորդող հրապարակումներ՝ Սամվել Թադևոսյան. Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ
«Եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարվի ԱԱԽՔ պաշտոնից, կդառնանք ընդդիմություն»
ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ՕԵԿ-ական նախարարները՝ կուսակցությունից