17/04/2014 13:24
«Ինջիղուլյանը, հավանաբար, կտեղափոխվի 3-րդ երկիր, այնտեղից՝ կգա հայրենիք»
Հայ գերիներ Մամիկոն և Արսեն Խոջոյանների դեպքը շատ տարբեր է Հակոբ Ինջիղուլյանի դեպքից, քանի որ վերջինս Ադրբեջանի տարածքում է հայտնվել զինվորական համազգոստով ու զինծառայողի կարգավիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականություններ» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Եթե Հակոբը հայտնել է երրորդ երկիր գնալու ցանկություն, ապա կարծում եմ դա այդպես էլ կլինի: Հետո միայն՝ երրրորդ երկրից, մենք կկարողանանք նրան հայրենիք վերադարձնել»,- ասաց Լարիսա Ալավերդյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել գերիների թեման, փորձում է ստվեր գցել հայկական բանակի վրա.
«Միաժամանակ, եթե նայում ենք պատմությանը, ապա 24 տարվա ընթացքում Ադրբեջանից Հայաստան վերադարձված ոչ մի գերի դատարանի առջև չի կանգնել, ոչ մի տեսակի պատասխանատվության չի կանչվել, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ անգամ մահապատժի դեպքեր են եղել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել նախորդ տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Նա չի կողմնորոշվել տեղանքում:
Նախորդող հրապաարկում՝ Լարիսա Ալավերդյան. Փնտրում են երրորդ երկիր, որը կընդունի Ինջիղուլյանին