.jpg)
Իտալիայում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Ջոնի Դեպի նմանակը
39-ամյա գործարար Անտոնիո Ռեստիվոն, ով իրեն համարում է հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպի նմանակը, առաջադրվելու է Բագերիայի քաղաքապետի պաշտոնում:

Ռեստիվոն հայտարարել է, որ օգտագործելու է իր արտաքինը ընտրողների՝ հատկապես երիտասարդության ձայները գրավելու համար:


Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նա օգտագործելու է Դեպի հանրահայտ՝ Էդվարդ մկրատե ձեռքերի, Ջեկ Ճնճղուկի, Դոննի Բրասկոյի, Ռաուլ Դյուկի և Վիլլի Վոնկի կերպարները: