Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ հոսպիտալացվել է
17/04/2014 12:40

Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ հոսպիտալացվել է

Այս գիշեր ժամը 01.54-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Ջաջուռ գյուղի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Պատահարի հետևանքով 1992 թ. ծնված Ա. Ե.-ն, 1991 թ. ծնված Ա. Կ.-ն, 1994 թ. ծնված Գ. Կ.-ն, 1989 թ. ծնված Մ. Ս.-ն և 1989 թ. ծնված Գ. Գ.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել են Գյումրու ԲԿ:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը ծանր է:

 

Շիրակի մարզում մեքենան գլորվել է ձորը. 5 մարդ հոսպիտալացվել է