.jpg)
Կարեն Մկրտչյանը՝ իրեն հարվածողի մասին. Երբ տեսնեմ կժպտամ
Ամիսներ առաջ տեղի ունեցած սարսափելի դեպքը պարզապես սառը ցնցուղ էր: «Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի և «32 թատրոնի» դերասան Կարեն Մկրտչյանը, ով նաև արցախյան ազատամարտի մասնակից է, իր շենքի բակում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվում և հայտնվում ծայրահեղ վիճակում: Pop հանրագիտարանն անդրադարձել է դեպքին:
Ռեժիսոր Տիգրան Շահինյանը ասել է. «Երբ Կարենի խոսքը վատացավ ու զգացինք ու օր օրի ավելի է վատանում, որոշեցինք, որ այդ ամենը պետք է հանրայնացնենք, որովհետև այլ կերպ հնարավոր չէր լուծում տալ»:
«Չէի ուզում, որ մասսայական տարածում ստանար, որովհետև մասսայական դարձնելու թեմա չէր»,-Pop հանրագիտարանի հետ զրույցում ասել է Կարեն Մկրտչյանը:
Խոսելով իրեն հարվածողի մասին՝ Կարենն ասել է. «Ինձ թվում ա, որ մի օր իրան տեսնեմ, պետք չի, որ ես իրան ինչ-որ բան ասեմ, կարամ ուղղակի ժպտամ, որովհետև հաղթողն եմ ես»:
Հիշեցնենք, որ դերասան Կարեն Մկրտչյանը մարմնական ծանր վնասվածքներ էր ստացել 2013 թվականի դեկտեմբերի 26-ին և «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ՝ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Նա հենց իրենց շենքի բակում ծեծի էր ենթարվկել անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում հայտնվել էր անվասայլակին ու կորցրել էր խոսելու հնարավորությունը:
Նախորդող հրապարակում՝ Դերասան Կարեն Մկրտչյանն արդեն խոսում է շատ լավ. Լուսանկար