Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը
17/04/2014 18:01

Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը:

Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք:

Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը