17/04/2014 14:26
«Ադրբեջանի նավթադոլարները չեն թեթևացնում սովորական քաղաքացիների կյանքը»
Ադրբեջանը խիստ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
«Այդ երկրի նավթադոլարները ոչ մի կերպ չեն թեթևացնում սովորական քաղաքացիների կյանքը: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը գնալով ավելի խիստ է դառնում: Սրանք՝ մի շարք այլ գործոնների հետ միասին, ուղղակի անհնար են դարձնում բնականոն կյանքն այդ երկրում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ որպես ապացույց բերելով այն փաստը, որ տարվա սկզբից արդեն մի քանի դեպք է արձանագրվել, երբ Ադրբեջանի քաղաքացիները փորձել են անցնել Հայաստան ու ապաստան ստանալ.
«Աշխարհն այլևս փակ չէ: Երկաթե վարագույրը չկա ու նման տեղեկատվությունն անհնար է թաքցնել»,- ասաց Լարիսա Ալավերդյանն՝ ընդգծելով, որ սեփական գերխնդիրները լուծելու փոխարեն՝ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե իրավիճակը Հայաստանում լավ չէ:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանցի Ջիվադ Օրուջևի ընտանիքը պատմում է Հայաստանում ապրելու մասին