Ոտնլվայի արարողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
17/04/2014 19:41

Ոտնլվայի արարողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Միածնաէջ Մայր Տաճարում ապրիլի 17-ին` Ավագ հինգշաբթի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնացությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության տեղի է ունեցել Ոտնլվայի արարողությունը, այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի մամլո դիվանից:

Արարողության ընթացքում սուրբգրային ընթերցումներից ու Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» խրատի ընթերցումներից հետո Նորին Սրբությունը խաչով ու Ավետարանով օրհնել է խորանի վրա դրված ջուրը և յուղը:

Այնուհետև Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհության օրինակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծունկի է եկել և շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով է օծել տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, սարկավագներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ, զինվորներ և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներ:
 

Ոտնլվայի արարողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում