Մարտինո. «Դարպասից 25 մետր հեռավորության վրա խնդիրներ ենք ունենում»
17/04/2014 18:16

Մարտինո. «Դարպասից 25 մետր հեռավորության վրա խնդիրներ ենք ունենում»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն մեկնաբանել է «Ռեալից» իր թիմի կրած պարտությունն (1:2) Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում:

«Շատ եմ ցավում, որ պարտվեցինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր ներկա էին այս հանդիպմանը: Պատրաստ եմ նրանցից ներողություն խնդրել, որ «Բարսելոնը» չկարողացավ նվաճել գավաթը:

Ընդհանուր առմամբ` պատկերը մեզ համար ուրախալի չէ, սակայն պետք է լիարժեք նվիրվել մրցաշրջանի վերջին խաղերում:

Ինչ վերաբերում է գոլերին, կասեմ, որ թիմը գիտի` ինչպես պետք է գոլեր խփի, սակայն վերջերս մենք աչքի չենք ընկնում արդյունավետությամբ:

Մրցակցի դարպասից 25 մետր հեռավորության վրա խնդիրներ ենք ունենում: Նման դրվագներում սովորաբար ֆուտբոլիստներից մեկը խաղն իր վրա է վերցնում ու գոլ խփում, սակայն մի շարք կարևոր խաղերում նման բան տեղի չունեցավ:

Հիմա «Բարսելոնը» լավ մարզավիճակում չէ, սակայն թիմը լուսավոր ապագա ունի: Իմ ապագա՞ն: Դժվար թե այն կախված լինի գավաթային եզրափակչում կրած պարտությունից»,- կարծում է Մարտինոն:

Մարտինո. «Դարպասից 25 մետր հեռավորության վրա խնդիրներ ենք ունենում»