17/04/2014 18:57
Ամերիկացիների կարծիքով՝ Օբամա «ստախոս է»
ԱՄՆ բնակչության 60 տոկոսը վստահ է, որ նախագահ Բարաք Օբաման ստում է երկրի համար կարևոր բազմաթիվ հարցերում: Հարցումն անկացրել է Fox News հեռուստաընկերույթյունը:
Հարցվածների 37%-ն ասել է, որ Սպիտակ տան ղեկավարը ստում է ժամանակի մեծ մասը, 24%-ը վստահ է, որ Օբաման երբեմն ճիշտը չի ասում, 20%-ը կարծում է, որ Օբաման հազվադեպ է ստում: Հարցվածների միայն 15 տոկոսն է Օբամային անվերապահորեն վստահում: Նրանց կարծիքով՝ ԱՄՆ նախագահը երբեք չի ստում: