18/04/2014 19:24
Քիչ անց նախագահականի դիմաց կմեկնարկի «Դեմ եմ»-ի ակցիան
Քիչ անց ՀՀ Նախագահական նստավայրի դիմաց կմեկնարկի «Դեմ եմ» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող նախաձեռնության ակցիան.
«Մեր թիմի առանձին խմբեր հիմա երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26, մի քանի րոպեից կլինեն այստեղ, ու մենք կսկսենք մեր ակցիան»,- ասաց «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանն՝ ընդգծելով՝ ինչպես միշտ, հիմա էլ իրենց ակցիան կրելու է բացառապես խաղաղ բնույթը.
«Դիմելով այստեղ հավաքված ոստիկաններին ուզում եմ ասել, որ բարեխիղճ կատարեն իրենց աշխատանքը: Խնդրում եմ նաև, որ հավաքվածները չտրվեն սադրանքների»,- ասաց Դավիթ Մանուկյանը:
Նշենք, որ նախագահական նստավայրի առջև է նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: