.jpg)
«Դեմ եմ»-ի անդամ. Այստեղ ենք, քանի որ նախագահն է սահմանադրության երաշխավորը
Մենք այսօրվա ակցիան անցկացնում ենք նախագահի նստավայրի դիմաց, քանի որ պետության հենց այս ինստիտուտն է երկրի Սահմանադրության երաշխավորն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանը: Այս մասին քիչ առաջ մեկնարկած «Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:
«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ Դավիթ Մանուկյանն էլ անդրադարձավ Կենտրոնական դեպոզիտարիայից ստացվող այն նամակներին, ըստ որոնց քաղաքացիների կամքից անկախ՝ իրենց համար բացվում են կուտակային ֆոնդեր.
«Դա ուղղակի կողոպուտ է»,- ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մեկնարկից մասնակից քաղաքացիների թիվը գնալով շատանում է և նրանք ստիպված են լինում կանգնել երթևեկելի հատվածում, ինչին ի պատասխան, ոստիանները պահանջում են բացել երթևեկելի հատվածը.
«Պետք է ընտրեք մի ղեկավար, ում հետ ես կկարողանամ բանակցել: Այսպես չի կարելի»,- «Դեմ եմ» թիմից պահանջեց Վալերի Օսիպյանը:
«Մենք ղեկավար չունենք, տեղ չկա՝ ճանապարհի վրա ենք կանգնում»,- պատասխանեցին նրան ակցիայի մասնակիցները:
Նախորդող հրապարակում՝ Քիչ անց նախագահականի դիմաց կմեկնարկի «Դեմ եմ»-ի ակցիան