Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18/04/2014 12:09

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի 18-19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կբարձրանա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից:

Երևանում ապրիլի 18-19-ին անձրևի հավանականությունը փոքր է, 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:  

Երևանում ցերեկը սպասվում է +22 +24, երեկոյան +15 +17, գիշերը +9 +11 աստիճան:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ