.jpg)
19/04/2014 11:55
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բելառուս
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանին կընդունի Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի կունենան Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների բանակցությունները։