Բարտոմեուն կհանդիպի Մեսսիի հոր հետ
19/04/2014 14:31

Բարտոմեուն կհանդիպի Մեսսիի հոր հետ

«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն և ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան մտադիր են հանդիպել հարձակվող Լիոնել Մեսսիի հոր հետ: Հանդիպումը կկայանա առաջիկա օրերին, երբ Լիոնելի հայրը կվերադառնա Արգենտինայից:
Կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման և այլ կարևոր հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մեսսին ուզում է նոր պայմանագրով «Բարսելոնից» 400 մլն եվրո ստանալ 4 տարվա համար:

Բարտոմեուն կհանդիպի Մեսսիի հոր հետ